Պատմություններ

«Իմ կյանքի ժամերը…»

images.jpgԻմ կյանքում ամենակարևորը ծնողներն են։ Առանց ծնողների մենք հաճախ ուրախ չէինք լինի։Մեր ծնողներն ամեն ինչ անում են մեզ ուրախացնելու համար, և մենք չենք կարող նրանց շնորհակալություն չհայտնել։ Մեր կյանքը տխուր կանցներ առանց ծնողների։ Իմ կարծիքով բոլորը համաձայն են ինձ հետ, որ առանց ծնողների կյանքը շատ տխուր կլիներ։ Ինձ համար նաև կարևոր են ընկերները։ Առանց ընկերների ո՞ւմ հետ պետք է կիսվեիր քո գաղտնիքներով, ում հետ զվարճանայիր։ Բոլորս էլ ունենք շատ մտերիմ, հարազատ ընկերներ, ովքեր ավելի շատ բաներ գիտեն մեր մասին, քան մյուսները։ Առանց ընկերների՝ միայն կկիսվեիր  քույրիկիդ, եղբորդ հետ, բայց կան մարդիկ, ովքեր չունեն քույր կամ եղբայր, այդ ժամանակ նրանք միայն իրենց ծնողների հետ կկարողանային զրուցել, բայց ոչ բոլորը ունեն այնպիսի ծնողներ, ովքեր չեն աշխատում։Եվ վերջին բանը, որ ինձ համար ամենակարևորն է՝ ժամանակն է։ Ժամանակը հետ տալ չես կարողանա, դրա համար ժամանակդ օգտագործիր սովորելու վրա, եթե ուզում ես լավ մարդ դառնաս, լավ կյանքով ապրես, և այդ ժամանակ քո կյանքի ժամերը կլինեն հիանալի և չես փոշմանի։ Շատ երեխաներ իրենց ժամանակը օգտագործում են հեռախոսների կամ համակարգչային զանազան խաղերի վրա։ Ավելի լավ է հիմա ինչքան կարողանաս սովորես,հետո կփոշմանես, ժամանակդ օգտագործիր սովորելու և կարդալու վրա։ Հիմա սովորիր, հետո չես կարողանա և կփոշմանես։ Եթե հիմա սովորես, կկարողանաս հասնել նպատակիդ, կդառնաս այն, ինչ ցանկացել ես և այդ ժամանակ ինչ կուզես, կանես, հիմա ուղղակի սովորել է պետք։ Ժամանակը ոսկի է…
Սիրեք ձեր ծնողներին. նրանք ամենաթանկն են ❤։ Սիրեք ձեր ընկերներին.նրանք ամենակարևորն են❀, իսկ ժամանակը օգտագործեք սովորելու վրա 🌝։

Թողնել մեկնաբանություն