Պատմություններ

🌜~Լուսնի ստվերը~🌛

fullmoonbriarsԵրեկո էր, երբ սենյակումս նստած նայում էի լուսնին…:  Հանկարծ նկատեցի փայլող աստղերին…: Մի վայրկյան փակեցի աչքերս ու… Ու մի երազանք պահեցի չիմանալով, որ այդ պահին փայլող աստղերից մեկը կարող է ընկնի և իմ երազանը կատարվի: Այդ երազանքն էր հայտնվել կիսալուսնի վրա: Չհայտնվեցի… Սպասեցի, սպասեցի չկարողացա հայտնվել….. ի՞նչ անեմ՝ չկարողացա: Ես էլ որոշեցի, որ պառկեմ և քնեմ: Բոլորս էլ գիտենք որ հաճախ առավոտյան լուսինն երևում է ու պատկերացրեք, որ արթնացա այդ լուսնի վրա…: Իրականում կատարվում են բոլոր այն երազանքները՝ որոնք դու ցանկացել ես տեսնել, անել և այլն: Հավատա, որ ամեն ինչ հնարավոր է, միշտ իմացի՛ր, եթե երազանքներ ունես անպայման կկատարվի… : Բայց դուք չիմացաք վերջում ինչ եղավ, երբ լուսինն անհետացավ…: Դուք երևի մտածում եք , որ ես ընկա այդքան վերևից: Ոչ, դուք սխալ եք: Իրականում ես լուսնի հետ ճամփհորդեցի այնտեղ՝ որտեղ ինքն է լինում ամեն օր: Անցանք պայծառ արևի կողքով, հպարտ ու խիզախ արծիվների կողքով,  ապերի միջով, սարերին բարի գիշեր ասելով…:Լուսինն ամեն օր այդ ճանապարհով անցնում է երկու անգամ պատկերացնո՞ւմ եք: Երկար ճամփհորդելուց հետո առավոտ բացվեց և մինչ արևի դուրս գալը լուսինն ինձ տարավ մեր տան՝ իմ սենյակում թողեց և իջավ, որպեսզի արև դուրս գար:🌝

Պատմություններ

«Իմ կյանքի ժամերը…»

images.jpgԻմ կյանքում ամենակարևորը ծնողներն են։ Առանց ծնողների մենք հաճախ ուրախ չէինք լինի։Մեր ծնողներն ամեն ինչ անում են մեզ ուրախացնելու համար, և մենք չենք կարող նրանց շնորհակալություն չհայտնել։ Մեր կյանքը տխուր կանցներ առանց ծնողների։ Իմ կարծիքով բոլորը համաձայն են ինձ հետ, որ առանց ծնողների կյանքը շատ տխուր կլիներ։ Ինձ համար նաև կարևոր են ընկերները։ Առանց ընկերների ո՞ւմ հետ պետք է կիսվեիր քո գաղտնիքներով, ում հետ զվարճանայիր։ Բոլորս էլ ունենք շատ մտերիմ, հարազատ ընկերներ, ովքեր ավելի շատ բաներ գիտեն մեր մասին, քան մյուսները։ Առանց ընկերների՝ միայն կկիսվեիր  քույրիկիդ, եղբորդ հետ, բայց կան մարդիկ, ովքեր չունեն քույր կամ եղբայր, այդ ժամանակ նրանք միայն իրենց ծնողների հետ կկարողանային զրուցել, բայց ոչ բոլորը ունեն այնպիսի ծնողներ, ովքեր չեն աշխատում։Եվ վերջին բանը, որ ինձ համար ամենակարևորն է՝ ժամանակն է։ Ժամանակը հետ տալ չես կարողանա, դրա համար ժամանակդ օգտագործիր սովորելու վրա, եթե ուզում ես լավ մարդ դառնաս, լավ կյանքով ապրես, և այդ ժամանակ քո կյանքի ժամերը կլինեն հիանալի և չես փոշմանի։ Շատ երեխաներ իրենց ժամանակը օգտագործում են հեռախոսների կամ համակարգչային զանազան խաղերի վրա։ Ավելի լավ է հիմա ինչքան կարողանաս սովորես,հետո կփոշմանես, ժամանակդ օգտագործիր սովորելու և կարդալու վրա։ Հիմա սովորիր, հետո չես կարողանա և կփոշմանես։ Եթե հիմա սովորես, կկարողանաս հասնել նպատակիդ, կդառնաս այն, ինչ ցանկացել ես և այդ ժամանակ ինչ կուզես, կանես, հիմա ուղղակի սովորել է պետք։ Ժամանակը ոսկի է…
Սիրեք ձեր ծնողներին. նրանք ամենաթանկն են ❤։ Սիրեք ձեր ընկերներին.նրանք ամենակարևորն են❀, իսկ ժամանակը օգտագործեք սովորելու վրա 🌝։
Պատմություններ

Դառը ճշմարտություն թե՞ քաղցր սուտ

awwwww.jpgԻմ կարծիքով, չկա մեկը, ով սուտ չխոսի: Ամեն մեկս էլ մեկին կամ մի քանիսին ստել ենք: Ես  փոքր ժամանակ մեկին ստեցի և մտածեցի, որ դա այդքան էլ ստելուն նման չէր, որովհետև ես դեռ չէի հասկանում՝ ինչ է նշանակում ստել: Եղել են դեպքեր, որ մենք ստել ենք, բայց վերածել այն կատակի, օրինակ՝ մենք առաջ ստում էինք մեր դասընկերներին, թե հիմա որ  դասաժամն է, և նրանց սխալ դասաժամն էինք ասում, որը վերածում էինք կատակի: Շատերը ստում են, մտածելով , որ  ստելը ճիշտ կլինի, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ եթե կարելի է ճիշտն ասել: Այդ ժամանակ մենք ինքներս մեզ կստենք ոչ թե դիմացինին կամ որևէ մեկին: Ինչ ստել ենք հետո անկեղծացել ենք: Ոչ մեկ թող չմտածի, որ անգամ փոքրիկ սուտը սուտ չի համարվում, ցանկացած սուտ կլինի փոքրիկ կամ մեծ, չմտածեք, թե դա սուտ չէ: Ում է պետք  ձեր ստելը, եթե վերջում, միևնույնն է, կասեք ճշմարտությունը, բայց լինում են մարդիկ, ովքեր չեն ասում իրականությունը, պահում են իրենց մեջ, վախենում կամ ամաչում են պատմել: Ինքերդ ձեզ ստելով ոչնչի չեք հասնի, երբեք չմտածեք, որ խաբելով լավ բանի կհասնեք և այդպես ճիշտ կլինի: Մի բան լա՛վ հիշեք,որ սուտն է ծնում բոլոր մեղքերը…