Uncategorized

Ազատությունն իմ աչքերով

Մենք «ի՞նչ է ազատությունը քեզ համար» հարցին պատասխանում ենք «երբ տանը վերջապես մենակ ենք» կամ «երբ դուրս ենք գալիս ընկերների հետ զբոսնելու» և այլն: Իրականում «ազատություն» բառը շատ խորը իմաստ ունի: Ազատությունը կարելի է անվանել մտքի վիճակ, որտեղ դու իրավունք ունես և անում այն, ինչ մտածում ես: Ազատություն կարելի է նաև համարել այն, երբ ունես հնարավորություն լինել այնպիսին, ինչպիսին երբեք չէիր կարծում, որ կլինես: Իսկ ազատ խոսքն իրավունք է մարդկանց ասել այն, ինչ նրանք չեն ցանկանում լսել:

Ազատությունն այն կյանքի իրավունքն է, որով մենք ցանկանում ենք ապրել: Լիովին ազատ լինելու համար մենք դեռ պետք է բացահայտենք մեզ ու մեր ներքին աշխարհը: Իսկ դա հենց ամենաբարդն է՝ հասկանալ ինքդ քեզ, երբ օր օրի փոխվում են քո մտքերը, աշխարհահայացքը և սկսում ես աշխարհին նայել լրիվ տարբեր տեսանկյուններից: Ազատ լինելու համար պետք է լինենք նույնքան համարձակ ու ինքնավստահ: Մենք մեզ ազատ ու հանգիստ ենք թողնում այն ժամանակ, երբ ապրում ենք ներկայով: Երբ մի օր մեզ մոտ ստացվի հասկանալ ինքներս մեզ, մենք կհասնենք ներքին ազատության ամենակարևոր կետին, երբ այլևս չենք ցանկանա փոխել ներկան: Ազատ ենք, երբ մեր արարքներից հետո չենք նկատում կողքից լսվող ակնկալիքները կամ բամբասանքները: Մենք չունենք տարբերակ լինելու իդեալական բոլորի համար, բայց ունենք տարբերակ լինելու ազատ բոլորի մեջ: Մեր ազատությունը մեր ձեռքերում է: Մենք ենք մեր առջև սահման դնողը: Եվ ի վերջո մեր ազատությունը մեր ներսի խաղաղությունն է, երբ դադարում ենք վիճել ինքներս մեզ հետ: Երբ մենք ազատ չենք թեկուզ ինքներս մեզ հետ, ասես գերի լինենք այս աշխարհում: Գուցե հենց այդ ազատության շնորհիվ մենք սկսենք ճանաչել մեր արժեքն ու կյանքի նպատակը: Մեր մարմինը մեր ազատության մի մասն է: Երբեմն մենք պետք է հանգիստ թողնենք մեր մարմինը՝ ազատվելով ծանր մտքերից, որոնք մեզ խանգարում են հասկանալ ինքներս մեզ: Այդ ազատության շնորհիվ մենք գտնում ենք մեր իրական Ես-ը: Սիրեք ազատությունն ու ծանոթացեք ձեր իրական ապրելակերպի ու մտածելակերպի հետ: Արտահայտվեք ազատ, բայց ոչ վիրավորելով: Սիրեք այն ազատությունը, որտեղ կարող եք կորցնել շատերին, բայց գտնել ձեզ բնականում: Գուցե մեր կողքի մարդիկ են խանգարում մեզ լինել ազատ, բայց, չէ՞ որ մենք ենք ընտրել նրանց ու պահում ենք մեր կողքին: Երբ վերջապես հասկանաք, որ դուք իրոք ազատ մարդ եք, կարող եք նաև ձեզ համարել հաջողակ: Ոչինչ մարդուն չի կարող երջանկացնել այնքան, ինչքան ազատ կյանքով ապրելու իրական հնարավորությունը:

Արկածային ստեղծագործություններ · Uncategorized

Իմ հեքիաթային անկյունը

Իմ փոքր անկյունը հեքիաթի պես արկածային է: Իհարկե, սա այն աշխարհը չէ, որի մասին երազում էի, բայց կարծես հեքիաթում լինեմ: Իմ փոքրիկ անկյունում ես միայնակ չեմ: Կողքիս ունեմ հարազատ ու թանկ մարդկանց, որոնց հետ էլ կյանքս հեքիաթի է վերածվում: Չեմ սիրում տխրել, որ կյանքս հեքիաթի նման գունավոր ու հետաքրքիր լինի: Իրականում աշխարհն է հեքիաթ, մենք բոլորս էլ հեքիաթում ենք, այս մեկ հեքիաթում: Մեկի համար լավ հեքիաթ է, մյուսի համար՝ վատ: Սա մի հեքիաթ է, որն անավարտ է, գուցե և մի օր սա էլ ավարտ ունենա, բայց լավ ավարտ կունենա, չէ՞ որ բոլոր հեքիաթներն էլ լավ ավարտ են ունենում: Այս վատ բաները, որոնց մենք ականատես եղանք իհարկե ունենալու են իրենց լավ ավարտը, իսկ դա կյանքի կանոններից մեկն է՝ ամեն վատ բան ունենում է լավ ավարտ:

Կյանքին պետք է նայել լավ տեսանկյունից, որովհետև ամեն վատ բանի վրա աչք փակելով և միայն լավը տեսնելով մեր կյանքի ժամերը կլցնենք ուրախությամբ: Կյանքը հեքիաթ է: Կարելի է ասել, որ սա մեր ստեղծած հեքիաթն է, պետք է վերցնել վրձինն ու գունավորել այն, պետք է սև պահերը ներկել վառ գույներով: Ամեն մեկս ունենք մեր հեքիաթը, որտեղ գլխավոր դերում մենք ենք: Մեկի հեքիաթը շուտ է ավարտին հասնում, մյուսինն էլ տարիներով չի ավարտվում: Դե, բայց այն հեքիաթը, որն ավարտվում է, ունենում է նոր սկիզբ, նոր սցենար՝ երկնքից: Իսկ երկնքից ամեն ինչ ուրիշ է երևում:

Ու մեր ամբողջ կյանքի ընթացքում մենք լինելու ենք հեքիաթում, իրական հեքիաթում: Սա էլ իմ արկածային, հավես ու պոզիտիվ հեքիաթն էր…

Uncategorized

Սեր, ժամանակ և մահ։ Այս երեք աբստրիակցիաները միավորում են Երկիր մոլորակի բնակիչներին։ Մենք միշտ ինչ֊որ բան ենք երազում։ Եվ վախենում ենք, որ ինչ֊որ բան չենք ունենա և վերջ ի վերջո, մենք գնում ենք այն։ Որովհետև ամեն օր մենք ուշադրության ու սիրո կարիք ունենք։ Ափսոսում ենք, որ քիչ ժամանակ ունենք։ Եվ վախենում ենք մահից։

Մարդկանց մեծամասնությունը պնդում է, որ նրանք տգեղ են: Բոլորն էլ գեղեցիկ են, բայց ոչ թե մարդուն գեղեղկացնում է քիթը,սանրվածքը, աչքերը, շուրթերը այլ գեղեցկացնում են մարդու արարքներն ու խոսքերը, թե դու ինչպես ես պատասխան տալիս դրանց համար, մարդու շրջապատը, ընկերները, իսկ մնացած ամեն ինչ հիմարություն է։ Մենք բոլորս սիրուն ենք ու մեզնից երկրորդ չկա, մեր գեղեցկությունն ուրիշին նման չէ: Մենք ուրիշը չենք, մենք՝ մենք ենք: Դու ուրիշ ես, ես՝ ուրիշ: Մենք տարբեր ենք, որովհետև ամեն մեկս գեղեցկության մի նոր գույն ենք աշխարհում: Մեզանից ամեն մեկը սիրուն է իր տեսակով ու կրկնորինակելով մենք դառնում ենք ուրիրշի երկրորդը:

Uncategorized

Մենք փչացնում ենք ամեն ինչ…

Մարդը քեզ համար թանկ է, հարազատ է, բայց մեկ էլ մի բան է անում ու վերջ… դու կարող ես հրաժարվել իրենից ու ընդմիշտ…

Մենք չենք գնահատում իրար, մենք չենք սիրում նենց՝ոնց ցույց ենք տալիս, թե սիրում ենք… մենք չենք վստահում իրար… մենք չենք վախենում, որ կարող է մի օր կորցնենք իրար։ Մեզ համար մեկ է դարձել։ Մենք դեռ հավատում էինք մեր ապագային, մեր նպատակներին, բայց ամեն ինչ փոխվեց… կյանքը լրիվ ուրիշ բան ցույց տվեց… Սա այն աշխարը չի, ինչը մենք պատկերացնում էինք։

Ամեն բան մեզնից է կախված, բայց մենք այդքան չկանք, որ ինչ֊որ բան փոխենք։ Մենք ամեն ինչ փչացնում ենք…և մենք բոլորս ենք այդպես…

Uncategorized

Պահի՛ր ժամանակդ, վստահի՛ր միայն քեզ…

Ու ամենադժվար պահերին ես հասկանում, որ մենակ ես: Հասկանում ես, որ քեզ օգնողն էլ, խանգարողն էլ միայն դու ես: Հասկանում ես, որ կյանքում երբեք չպիտի հույսդ դնես ուրիշների վրա: Հասկանում ես, որ մի ակնթարթ հետո, երբ երջանկությունդ տխրությամբ փոխվի, կողիդ ոչ մեկ չի մնա:
Դու պիտի բարձրանաս, եթե ընկել ես…
Դու պիտի պայքարես, եթե կոտրվել ես…
Դու պիտի առաջ գնաս, եթե մի պահ կանգնել ես…
Դու պիտի ապագայում երջանիկ լինես, եթե անյցալում տխրել ես, իսկ ներկադ կորցրել ես…
Մի՛ նայիր ոչ մեկին, նայի՛ր վերև, նայ՛իր առաջ, բայց ոչ ներքև ու ոչ էլ ետ: Ապրի՛ր ապագայի մասին երազելով, բայց չմոռանալով, որ անցյալդ ստվերի պես քեզ հետ է լինելու, չմոռանալով, որ ներկա ժամանակդ անհույս ես վատնում:
Պահի՛ր ժամանակդ, վստահի՛ր միայն քեզ…

Խոհեր · Uncategorized

ՄԻ ՍՊԱՍԵՔ ՎԱՂՎԱՆ

Կյանքը քեզ տվել է ձեռքեր, ոտքեր, ուղեղ, իսկ դու օգտագործում ես ընդամենը մեկ մատ՝ համացանցում վերուվար անելու համար: Կյանքը քեզ տվել է խոսելու ունակություն, բայց դու նախընտրում ես գրել հաղորդարություն՝ ասելով՝ “ես քեզ շատ եմ սիրում” և այսքանից հետո կարող ես ասել՝ “սա իմ կյանքն է, ինձ սիրողը ինձ այսպես էլ կսիրի”… այս հիմար խոսքերը շատ եմ լսել մարդկանց մեծամասնության կողմից: Մարդկանց մեծամասնությունը անհաջողակ է, դժբախտ, որովհետև նրանք են իրենց անհաջողակ համարում, ոչ թե կյանքը, բայց ցանկանում են ապրել լավ կյանքով, բոլորը ցանկանում են հասնել հաջողության, խնդիրը նրանում է, որ դուք միշտ ասում եք “ես վաղը կսովորեմ իմ դասերը”, “ես վաղը կզանգահարեմ ընկերուհուս և կհաշտվեմ իր հետ”,  “ես վաղը կանեմ այդ գործը”, “ես վաղը կտեղեկացնեմ նրան այդ մասին” և այդպես, վաղը և վաղը: Դա մի գործընթաց է, որ շարունակվել է անվերջ: Ինչո՞ւ ես հետաձգում՝ ամեն ինչ թողնելով վաղվան: Ինչո՞ւ ես այսօրվա գործը թողնում վաղվան՝ ասելով այս խոսքերը . “դու չես անի դա վաղը”: Մի սպասեք վաղվան, երբ չգիտեք՝ ինչ կլինի ձեզ հետ հաջորդ րոպեին:

Խոհեր · Uncategorized

ԵՐԲԵՔ ՉԵՍ ԻՄԱՆԱ…

Երբեք չես իմանա, թե ինչ է կատարվում այն մարդու հոգում, ով միշտ ժպտում է, ով ցույց է տալիս, որ իր մոտ ամեն ինչ  լավ է: Մի նեղացրու մարդկանց, երբ չգիտես ինչպիսին են իրենք իրականում, մի նեղացրու այն մարդուն, ով օգնեց քեզ անել անհնարինը, ով նվիրեց քեզ իր սիրտը: Նրան, ում համար կարևոր էիր, ով արժևորեց քեզ: Նվիրվեց՝դու էլ նվիրվիր իրեն, սիրեց՝ դու էլ սիրիր իրեն, նեղացրե՞ց… մի նեղացրու,օգնիր, որ այլևս չնեղացնի ոչ ոքի: Գիտե՞ք մենք չար չենք, չար մարդիկ չկան իրականում, մենք ուղղակի չարանում ենք կյանքի ընթացքում, պետք չէ չարանալ կյանքի ընթացքում և պետք չէ բնորոշել, որ նա չար մարդ է: Պետք է այնպես անել, որ նա հետ գա, դառնա բարի՝ ինչպիսին, որ եղել է:  Երբեք չես իմանա, թե ում հետ  ես շփվում իրականում, չես իմանա…

Խոհեր · Uncategorized

ՄԱՐԴԻԿ ՏԱՐԲԵՐ ԵՆ

Մարդիկ կան ամեն ինչ ունեն փող, ընկերներ, ծնողներ, ոչ մի բանի կարիք չունեն, բայց մեկ է չարություն կա մեջները: Մարդիկ էլ կան ում կյանքը դժվարություններից է կազմված մենակ, բայց նրանք չեն դադարում բարի լինել: Մարդիկ չեն գնահատում այն, ինչ ունեն, այլ գերագնահատում են դիմացինի չունեցածը: Մարդկանց օգուտ է, որ իրենք իրենց խաբեն, բայց պետք չէ, որ դու էլ այդպես լինես: Մենք՝ մարդիկ, չար չենք և պետք չէ մեզ չար համարել, մենք ուղղակի չարանում ենք կյանքի ընթացքում, որը ժամանակավոր է լինում: Մարդիկ դատում են մյուսներին չիմանալով, թե ինչպիսին է նա: Մարդիկ չեն լինում չար կամ բարի, մարդիկ լինում են այնպես՝ ինչպես, որ կան: Ամեն մարդ ունի իր տեսակը, որով տարբերվում է մյուսներից:

Խոհեր · Uncategorized

ԴՈՒ ՍՏՈՒՄ ԵՍ՝ ՄՏԱԾԵԼՈՎ, ՈՐ ԴԱ ՃԻՇՏ ԿԼԻՆԻ

Դու ստում ես՝ մտածելով, որ կհաղթես, որ դա է ճիշտ: Դու ստում ես, բայց դու չես գիտակցում, որ դա սխալ է: Ստի պատճառով կարող ես կորցնել ամեն ինչ և ամենակարևոր մարդկանց, օրինակ՝ ընկերներիդ: Դու ստում ես՝ չիմանալով, որ կնեղացնես մարդկանց: Քո այդ մեկ սուտը… ընդամենը մեկ, կարող է փոխել և՛ քո կյանքը, և՛ ուրիշի, որի համար հետո կզղջաս: Մի արա մի բան, որի համար հետո փոշմանելու ես, անելուց առաջ մի լավ մտածիր՝ արդյո՞ք դրանով ցավ չես պատճառի մարդկանց, արդյո՞ք ստելը ճիշտ է, որ ստես: Սուտը հաճախ փրկում է, բայց հետո բացահայտվում: Ամեն պարագայում մարդ եղեք… ասեք ճիշտը, այնքան խնդիր կլուծվի…  Մի ստեք լավ լինելու համար, ճիշտն ասեք լավ լինելու համար: Մարդ եղիր ամեն դեպքում ու մի մտածիր ստել, վերջում էլ ասել՝ ”կատակ էր”: Եթե նա է ստում, դա նշանակում է, որ դու ոչ թե պետք է ստես, այլ օգնես նրան, որ չստի, և դու նույնպես սովորես ու հասկանաս: Մի ստիր, այն սկզբում հաղթում է, բայց վերջում՝ պարտվում…

Խոհեր · Uncategorized

Ապրիր այնպես, ինչպես ուզում ես

Կյանքը մեկն է պետք է ապրես քո ցանկությամբ,  կյանքը քոնն է, վայելիր այն: Վարվիր այնպես, ինչպես կուզես, բայց առանց մարդկանց ցավ պատճառելու: Իրականացրու ցանկություններդ, առանց մարդկանց խանգարելու: Կյանքդ լցրու ուրախ պահերով, բայց ոչ մարդկանց տխուր պահեր պարգևելով: Ապրիր այնպես, որ և՛ քեզ ժպիտ պարգևես, և՛ դիմացինիդ: Ապրիր այնպես, որ ապրածդ կյանքից ամենքին օգուտ լինի: Ապրիր նպատակներդ իրականացնելով, բայց ոչ մարդկանց նպատակների իրականացումը փչացնելով:  Ապրիր այնպես, որ կյանքդ անիմաստ չանցնի, այլ լցվի հիշաժան օրերով: Ապրիր այնպես, որ գնահատեն քեզ, քո էությունը: Ապրիր այնպես, ինչպես կուզես, ինչքա՜ն կուզես, բայց խնդրում եմ մի խանգարիր մարդկանց: Դու կաս, ապրում ես, բայց նրանք էլ են չէ՞ մարդ, նրանք էլ են ապրում, առանց քեզ խանգարելու: