Խոհեր

Ճառ ձեռքի մասին

Մի մարմնի հատված ասեմ, մարդկանց մեծ մասը օգտագործում է աջը: Դա ձեռքն է, առանց ձեռքի մենք ինչպես կգրեինք, կուտեինք, կբռնեինք ինչ-որ իր: Առանց ձեռքի չէինք ունենա նաև մատներ, որոնց վրա կլիներ եղունգներ, իսկ առանց մատների չէինք կարողանա բռնել գրիչ, գդալ, թուղթ և այլն: Ձեռքը բոլորիս համար շատ կարևոր մաս է մարնի վրա: Առանց ձեռքերի մենք գեղեցիկ էլ չէինք լինի, որովհետև չէինք կարողանա լվացվել, պատրաստվել Այդ ձեռքը կարող է  մի ուրիշ ձեռքի հետ սարեր շուռ տալ: Ձեռքն օգնում է, որ մարդիկ շատ բաներ ձեռք բերեն:Առանց ձեռքի մարդիկ չէին կարող իրար ձեռք մեկնել: Առանց ձեռքի սոված ու ծառավ էինք մնալու:

Առակներ

Երբ ընկերներս ինձ հետ են

b.f.fԵրբ ընկերներիս հետ եմ ինձ մենակ չեմ զգում։ Նրանց բոլորին շատ եմ սիրում, ընդունում եմ քրոջ պես։ Ամեն գիշեր հիշում եմ, թե վաղը ինչ պետք է ասեմ ընկերներիս։ Չեմ սիրում գնալ տուն դպրոցից, որովհետև տանը զբաղված ենք հեռախոսով որն ինձ բոլորովին դուր չի գալիս։ Մի լավ բան կա, որ երբ գնում եմ պարի տեսնում եմ ընկերուհիներիս։ Զրույցում ենք տարբեր թեմաների շուրջ։Ընկերներիս բոլորին շատ եմ սիրում։💜

Պատմություններ

«Իմ կյանքի ժամերը…»

images.jpgԻմ կյանքում ամենակարևորը ծնողներն են։ Առանց ծնողների մենք հաճախ ուրախ չէինք լինի։Մեր ծնողներն ամեն ինչ անում են մեզ ուրախացնելու համար, և մենք չենք կարող նրանց շնորհակալություն չհայտնել։ Մեր կյանքը տխուր կանցներ առանց ծնողների։ Իմ կարծիքով բոլորը համաձայն են ինձ հետ, որ առանց ծնողների կյանքը շատ տխուր կլիներ։ Ինձ համար նաև կարևոր են ընկերները։ Առանց ընկերների ո՞ւմ հետ պետք է կիսվեիր քո գաղտնիքներով, ում հետ զվարճանայիր։ Բոլորս էլ ունենք շատ մտերիմ, հարազատ ընկերներ, ովքեր ավելի շատ բաներ գիտեն մեր մասին, քան մյուսները։ Առանց ընկերների՝ միայն կկիսվեիր  քույրիկիդ, եղբորդ հետ, բայց կան մարդիկ, ովքեր չունեն քույր կամ եղբայր, այդ ժամանակ նրանք միայն իրենց ծնողների հետ կկարողանային զրուցել, բայց ոչ բոլորը ունեն այնպիսի ծնողներ, ովքեր չեն աշխատում։Եվ վերջին բանը, որ ինձ համար ամենակարևորն է՝ ժամանակն է։ Ժամանակը հետ տալ չես կարողանա, դրա համար ժամանակդ օգտագործիր սովորելու վրա, եթե ուզում ես լավ մարդ դառնաս, լավ կյանքով ապրես, և այդ ժամանակ քո կյանքի ժամերը կլինեն հիանալի և չես փոշմանի։ Շատ երեխաներ իրենց ժամանակը օգտագործում են հեռախոսների կամ համակարգչային զանազան խաղերի վրա։ Ավելի լավ է հիմա ինչքան կարողանաս սովորես,հետո կփոշմանես, ժամանակդ օգտագործիր սովորելու և կարդալու վրա։ Հիմա սովորիր, հետո չես կարողանա և կփոշմանես։ Եթե հիմա սովորես, կկարողանաս հասնել նպատակիդ, կդառնաս այն, ինչ ցանկացել ես և այդ ժամանակ ինչ կուզես, կանես, հիմա ուղղակի սովորել է պետք։ Ժամանակը ոսկի է…
Սիրեք ձեր ծնողներին. նրանք ամենաթանկն են ❤։ Սիրեք ձեր ընկերներին.նրանք ամենակարևորն են❀, իսկ ժամանակը օգտագործեք սովորելու վրա 🌝։
Երկխոսություններ

Երևակայական հարցազրույց Վիլյամ Սարոյանի հետ

Saroyan-472x265

-Ողջու՛յն, պարոն Սարոյան։
-Ողջու՛յն։
-Պարոն Սարոյան, մի խորհուրդ հարցնեմ: Ի՞նչ կպատասխանեք այն մարդկանց, ովքեր ձեզ ասեն` <<Ինձ ասել են, որ ենթարկվեմ մեծերին>>:
-Ոչ մեկին մի՛ ենթարկվիր:
-Իսկ եթե  ասեն՝ <<Ենթարկիր բոլորին>>, այդ ժամանակ ինչպե՞ս  պատասխանել:
-Ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր:
-Լավ, իսկ ըստ Ձեզ, ամեն մեկի մեղքը ի՞ր մեղքն է:
-Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
-Կան մարդիկ, պարոն Սարոյան, ովքեր ամաչում են լինել բարի և քնքուշ, նրանց ի՞նչ կասեք:
-Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…:
-Անազնվության, չարիքի մասին ի՞նչ կասեք:
-Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց.
-Մարդկա՞նց մասին:
-Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է:
-Գիտե՞ք, մարդիկ կան, որ միշտ վատի մասին են մտածում: Ձեր խորհուրդը, պարոն Սարոյան:
-Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել:
-Իսկ ա՞յլ խորհուրդներ:
-Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
-Ուրի՞շ:
-Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
-Լա՛վ, շնորհակալություն, պարոն Սարոյան:
-Խնդրեմ։

Առակներ

Մի ասա «Չեմ կարող», երբ այդ ժամանակ դու ամեն ինչ կարող ես

aweeeee.jpgԻնչո՞ւ ես ասում «Չեմ կարող», երբ դու ամեն ինչ կարող ես: Դու վախենում ես ասել «Ես կփորձեմ»…: Դու վատի մասի՞ն ես մտածում,ինչ է: Եթե չես փորձել կատարել այն ինչ քեզ ասել են, ինչո՞ւ ես կրկնում այդ արտահայտություը: Լավ, իսկ եթե դու որևէ մեկին բան խնդրեիր և նա ասեր «Չեմ կարող», կտխրեի՞ր: Երևի այո՛, կտխրեիր: Այդպես դու ցույց ես տալիս, որ դու ոչինչ չես կարող անել, բայց բոլորը գիտեն, որ դու կփորձես դա: Մի վախեցի՛ր: Մի պահ մոռացիր վախ, վախենալ, չկարողանալ արտահայտությունները: Բոլորին ցույց տուր, որ դու ամեն ինչ կարող ես…: Երբեք չփորձեք առանց որևէ բան անելու հրաժարվել: Փորձեք չասել «Չեմ կարող» արտահայտությունը, միայն փորձեք ասել «Ես կփորձեմ»… Փորձեք մոռանալ այդ արտահայտությունը…

Առակներ

Մեզ հաճախ սխալ են հասկանում

thx.jpgՄեզ`երեխաներիս, հաճախ են սխալ հասկանում, որովհետև երբեմն մենք ենք սխալ արտահայտվում, դրա համար մեծերը չեն հասկանում,երբեմն էլ, մենք ճիշտ ենք արտահայտվում, նրանք են սխալ հասկանում։ Միայն մեծերը չեն, որ սխալ են ընկալում մեզ, իմ կարծիքով, ավելի դժվար մենք ենք հասկանում մեծերին։ Երբ մարդն ուզում է որևէ բան անել, լինում են մարդիկ, ովքեր պնդում են հակառակը։ Պետք չէ նեղվել, երբ մարդը քեզ սխալ է հասկանում կամ դու ես նրան սխալ հասկանում, ընդհամենը պետք է այնպես խոսել, որ հասկանալի լինի։