Խոհեր · Uncategorized

Բարին միշտ հաղթում է…

nnnn.PNGԱյս կյանքում չար մարդիկ կան, չգիտեմ շատ, թե քիչ, բայց գիտեմ, որ կան: Մեզ՝ բոլորիս, կարող են հանդիպել չար մարդիկ:  Կարող են լինել մարդիկ, որ տարբերեն չար մարդկանց բարի մարդկանցից, բայց և կարող են չտարբերել չարն ու բարին: Ինձ համար այն տարբերելը հեշտ է, բայց միայն այն դեպքում, երբ նա է ցույց տալիս դա: Երբ բարին և չարը մենամարտում են, միշտ էլ բարին է հաղթում:  Չար լինելով հնարավոր է կորցնել շատ ու շատ բաներ, բայց ինչ՞ւ, ինչո՞ւ, եթե կարելի է լինել լավն ու բարի, խելացի և ուրախ…:  Շատ բարություններ արեք, քանի դեռ կաք: Ըստ իս մարդու կյանքը կախված է իր արած բոլոր բարություններից: Եղե՛ք բարի ու մի մտածեք, որ դա սխալ է: Երբ նույնիսկ քեզ վրա բարկանում են, միշտ գտիր լուսավորն ու բարությունը, այն՝ ինչ ձեր մեջ չարություն և թշնամություն չի գցի: Չար մարդկանց կասեմ ՝ «Ինչո՞ւ ես պաճառ փնտրում, մեր ընկերությունը խաղտելու համար, ինչո՞ւ ես ինձ քո թշնամին դարձնում, կարող է ես չար եմ, կամ գուցե ես հաճելի մարդ չեմ», երբ նա կփորձի խաղտել մեր ընկերությունը: Մի՛ խաղտեք այն ընկերությունը, որը 1 րոպե էլ չտևեց…Իմ կարգախոսն է բարի լինել…