Բանաստեղծություններ · Uncategorized

Դու ուզեցիր

Դու ուզեցիր, որ ես գնամ, բայց վատ պահերին լինեմ կողքիդ,
Դու ուզեցիր, որ ես քոնը լինեմ, բայց դու ուրիշինը,
Դու ուզեցիր, որ լինեմ տխուր, բայց քո համար ուրախ լինեմ,
Դու ուզեցիր, որ քո մեղքերը ինձ վրա վերցնեմ, որ դու անմեղ մնաս,
Դու ուզեցիր, որ սիրեմ քեզ, որ լինես սիրված,
Դու ուզեցիր, որ քո համար լինեմ կարևոր, բայց ավելորդ եղա,
Ամեն ինչ վերցրիր ձեռքիցս և ուզեցիր, որ դեռ ընկերներ մնանք,
Դու ուզեցիր, որ մենք լինենք միշտ միասին, բայց կորցրիր ինձ քո մութ երկնքում,
Դու ուզեցիր, բայց չթողեցիր, որ ես ուզեմ:
Դու ուզեցիր, որ ես լինեմ սիրված, բայց քեզ արժևորեցիր ու դու եղար սիրված,
Եվ այսքանից հետո դու դեռ շարունակում ես ուզել….

Բանաստեղծություններ

Եթե իմանայիր…

Եթե իմանայիր, որ ամեն պահ քո մասին եմ մտածում…
Եթե իմանայիր, որ քեզ նայելուց ես չեմ հոգնում…
Եթե իմանայիր, որ քեզ այնքան եմ սիրում…
Որ անգամ ժամերս քեզ վրա եմ ես ծախսում…

Եթե իմանայիր մենակ քեզ հետ եմ ուրախ…
Քեզ հետ եմ մենակ հանգիստ…
Քեզ հետ կարծես աշխարհում չլինեմ ես…
Եթե իմանայիր, թե ինչքան եմ ստել քեզ…
Կներես…

Բանաստեղծություններ · Uncategorized

Ամեն ինչ մռայլ է

Քամի ու մռայլ եղանակ եկավ,
Տերևներն իջան պարելով ուրախ
Կայծակ է, անձրև, լրիվ մերկ ծառեր
Գոռում են ամպեր, կորում վառ արև:

Հիմա անձրև ու քամի
Պարում են չեն հագենում
Չեն մտածում դադարել
Փոքրիկ տեղ տալ արևին…

Բանաստեղծություններ

Իմ Երևանը

Երևան, ուր էլ գնամ քեզ հետ կմնամ…
Դու ապրել ես, դու ապրում ես ու կապրես…
Դու մեզ հետ ես, մենք ՝ քեզ հետ…
Միշտ, կլինի երկրային, թե երկնային կյանք,
Միևնույնն է մենք քեզ հետ ենք, իմ Երևան:

Եղել ես, կաս ու կլինես,
Ամենաթանկ բանը մեր սրտում…
Դու ժպտում ես, մենք՝ ժպտում…
Դու տխրում ես, մենք՝ տխրում…
Շնորհավոր տոնդ 2800 տարեկան,
Ի՝մ Երևան:

Բանաստեղծություններ

Չեմ փոխի լուսինս աստղերի հետ

🌜~Չ՛կորցնես Լուսինդ~🌛
🌝…Ձեռքդ տուր՝ քայլենք թեկուզ Լուսին…🌝
❤…Հեռուն կապ չունի՝ կարևորը Միասին…❤
▩…Աստղերիդ պահիր կողքիդ…▩
…Մի պահ մոռացիր ամեն ինչ…
❀…Լուսնիդ նվիրիր երկնքին…❀
♡…Բայց մի բան հիշիր՝…♡
… Չթողնես Լուսինդ խամրի🌜🌝🌛