Խոհեր · Uncategorized

ՄԻ ՍՊԱՍԵՔ ՎԱՂՎԱՆ

Կյանքը քեզ տվել է ձեռքեր, ոտքեր, ուղեղ, իսկ դու օգտագործում ես ընդամենը մեկ մատ՝ համացանցում վերուվար անելու համար: Կյանքը քեզ տվել է խոսելու ունակություն, բայց դու նախընտրում ես գրել հաղորդարություն՝ ասելով՝ “ես քեզ շատ եմ սիրում” և այսքանից հետո կարող ես ասել՝ “սա իմ կյանքն է, ինձ սիրողը ինձ այսպես էլ կսիրի”… այս հիմար խոսքերը շատ եմ լսել մարդկանց մեծամասնության կողմից: Մարդկանց մեծամասնությունը անհաջողակ է, դժբախտ, որովհետև նրանք են իրենց անհաջողակ համարում, ոչ թե կյանքը, բայց ցանկանում են ապրել լավ կյանքով, բոլորը ցանկանում են հասնել հաջողության, խնդիրը նրանում է, որ դուք միշտ ասում եք “ես վաղը կսովորեմ իմ դասերը”, “ես վաղը կզանգահարեմ ընկերուհուս և կհաշտվեմ իր հետ”,  “ես վաղը կանեմ այդ գործը”, “ես վաղը կտեղեկացնեմ նրան այդ մասին” և այդպես, վաղը և վաղը: Դա մի գործընթաց է, որ շարունակվել է անվերջ: Ինչո՞ւ ես հետաձգում՝ ամեն ինչ թողնելով վաղվան: Ինչո՞ւ ես այսօրվա գործը թողնում վաղվան՝ ասելով այս խոսքերը . “դու չես անի դա վաղը”: Մի սպասեք վաղվան, երբ չգիտեք՝ ինչ կլինի ձեզ հետ հաջորդ րոպեին:

Խոհեր · Uncategorized

ԵՐԲԵՔ ՉԵՍ ԻՄԱՆԱ…

Երբեք չես իմանա, թե ինչ է կատարվում այն մարդու հոգում, ով միշտ ժպտում է, ով ցույց է տալիս, որ իր մոտ ամեն ինչ  լավ է: Մի նեղացրու մարդկանց, երբ չգիտես ինչպիսին են իրենք իրականում, մի նեղացրու այն մարդուն, ով օգնեց քեզ անել անհնարինը, ով նվիրեց քեզ իր սիրտը: Նրան, ում համար կարևոր էիր, ով արժևորեց քեզ: Նվիրվեց՝դու էլ նվիրվիր իրեն, սիրեց՝ դու էլ սիրիր իրեն, նեղացրե՞ց… մի նեղացրու,օգնիր, որ այլևս չնեղացնի ոչ ոքի: Գիտե՞ք մենք չար չենք, չար մարդիկ չկան իրականում, մենք ուղղակի չարանում ենք կյանքի ընթացքում, պետք չէ չարանալ կյանքի ընթացքում և պետք չէ բնորոշել, որ նա չար մարդ է: Պետք է այնպես անել, որ նա հետ գա, դառնա բարի՝ ինչպիսին, որ եղել է:  Երբեք չես իմանա, թե ում հետ  ես շփվում իրականում, չես իմանա…

Խոհեր · Uncategorized

ՄԱՐԴԻԿ ՏԱՐԲԵՐ ԵՆ

Մարդիկ կան ամեն ինչ ունեն փող, ընկերներ, ծնողներ, ոչ մի բանի կարիք չունեն, բայց մեկ է չարություն կա մեջները: Մարդիկ էլ կան ում կյանքը դժվարություններից է կազմված մենակ, բայց նրանք չեն դադարում բարի լինել: Մարդիկ չեն գնահատում այն, ինչ ունեն, այլ գերագնահատում են դիմացինի չունեցածը: Մարդկանց օգուտ է, որ իրենք իրենց խաբեն, բայց պետք չէ, որ դու էլ այդպես լինես: Մենք՝ մարդիկ, չար չենք և պետք չէ մեզ չար համարել, մենք ուղղակի չարանում ենք կյանքի ընթացքում, որը ժամանակավոր է լինում: Մարդիկ դատում են մյուսներին չիմանալով, թե ինչպիսին է նա: Մարդիկ չեն լինում չար կամ բարի, մարդիկ լինում են այնպես՝ ինչպես, որ կան: Ամեն մարդ ունի իր տեսակը, որով տարբերվում է մյուսներից:

Խոհեր · Uncategorized

ԴՈՒ ՍՏՈՒՄ ԵՍ՝ ՄՏԱԾԵԼՈՎ, ՈՐ ԴԱ ՃԻՇՏ ԿԼԻՆԻ

Դու ստում ես՝ մտածելով, որ կհաղթես, որ դա է ճիշտ: Դու ստում ես, բայց դու չես գիտակցում, որ դա սխալ է: Ստի պատճառով կարող ես կորցնել ամեն ինչ և ամենակարևոր մարդկանց, օրինակ՝ ընկերներիդ: Դու ստում ես՝ չիմանալով, որ կնեղացնես մարդկանց: Քո այդ մեկ սուտը… ընդամենը մեկ, կարող է փոխել և՛ քո կյանքը, և՛ ուրիշի, որի համար հետո կզղջաս: Մի արա մի բան, որի համար հետո փոշմանելու ես, անելուց առաջ մի լավ մտածիր՝ արդյո՞ք դրանով ցավ չես պատճառի մարդկանց, արդյո՞ք ստելը ճիշտ է, որ ստես: Սուտը հաճախ փրկում է, բայց հետո բացահայտվում: Ամեն պարագայում մարդ եղեք… ասեք ճիշտը, այնքան խնդիր կլուծվի…  Մի ստեք լավ լինելու համար, ճիշտն ասեք լավ լինելու համար: Մարդ եղիր ամեն դեպքում ու մի մտածիր ստել, վերջում էլ ասել՝ ”կատակ էր”: Եթե նա է ստում, դա նշանակում է, որ դու ոչ թե պետք է ստես, այլ օգնես նրան, որ չստի, և դու նույնպես սովորես ու հասկանաս: Մի ստիր, այն սկզբում հաղթում է, բայց վերջում՝ պարտվում…

Խոհեր · Uncategorized

Ապրիր այնպես, ինչպես ուզում ես

Կյանքը մեկն է պետք է ապրես քո ցանկությամբ,  կյանքը քոնն է, վայելիր այն: Վարվիր այնպես, ինչպես կուզես, բայց առանց մարդկանց ցավ պատճառելու: Իրականացրու ցանկություններդ, առանց մարդկանց խանգարելու: Կյանքդ լցրու ուրախ պահերով, բայց ոչ մարդկանց տխուր պահեր պարգևելով: Ապրիր այնպես, որ և՛ քեզ ժպիտ պարգևես, և՛ դիմացինիդ: Ապրիր այնպես, որ ապրածդ կյանքից ամենքին օգուտ լինի: Ապրիր նպատակներդ իրականացնելով, բայց ոչ մարդկանց նպատակների իրականացումը փչացնելով:  Ապրիր այնպես, որ կյանքդ անիմաստ չանցնի, այլ լցվի հիշաժան օրերով: Ապրիր այնպես, որ գնահատեն քեզ, քո էությունը: Ապրիր այնպես, ինչպես կուզես, ինչքա՜ն կուզես, բայց խնդրում եմ մի խանգարիր մարդկանց: Դու կաս, ապրում ես, բայց նրանք էլ են չէ՞ մարդ, նրանք էլ են ապրում, առանց քեզ խանգարելու:

Խոհեր · Uncategorized

Ցանկանում եմ…

close up photo of flower on bottle

Ցանկանում եմ, որ մնաս, բայց անյպես մնաս,որ վատ պահերին կարողանաս օգնել ինձ։
Ցանկանում եմ, որ օգնես ինձ, օգնես այնպես, որ իմ փոխարեն չանես աշխատանքս։
Ցանկանում եմ, որ ժպտաս, բայց անկեղծ ժպտաս, ժպիտդ չլինի կեղծ։
Ցանկանում եմ, որ շփվես մարդկանց հետ՝ առանց նեղացնելու։
Ցանկանում եմ, որ օգնես մարդկանց՝ առանց խանգարելու։
Ցանկանում եմ, որ լինես սիրված, բայց և դու սիրես։
Ցանկանում եմ, որ արժևորես քեզ, բայց ոչ շատ՝ ինչքան ընկերներիդ։
Իսկ եթե գնում ես, ցանկանում եմ այնպես գնաս, որ քեզանից իմ մեջ հետք չթողնես։

Խոհեր · Uncategorized

Գնահատեք ձեր ունեցածը

art black and white decoration designԳնահատեք այն, ինչ ունեք, չէ՞ որ դա դժվարությամբ եք վաստակել, միգուցե հեշտությամբ, բայց, միևնույնն է, պետք է, չէ՞ գնահատել, որովհետև շատերը նույնիսկ չունեն դա: Ամեն իր ունի արժեք, կարող է գնահատվել, բայց հաճախ մարդիկ չեն գնահատում այն, ինչ ունեն: Եթե դու այն վաստակել ես հեշտությամբ, իմացիր, որ ոչ բոլորը կարող են քեզ պես հեշտությամբ վաստակել, գնահատիր, դա քոնն է, չէ՞: Եթե չես գնահատում ունեցածդ, նվիրիր այն մեկին, ով ունի դրա կարիքը: Դու վաստակել ես այն, չգիտեմ հեշտությամբ, թե դժվարությամբ, բայց… բայց դու ես վաստակել: Մտածում ես՝ այն արժեք չունի՞, ինչո՞ւ,  ստացվում է, որ դու չես գնահատում քեզ և քո աշխատանքը: Քեզ էլ, քո աշխատանքն էլ գնահատիր, դու արժանի ես գնահատվելու:)

Խոհեր · Uncategorized

Աշխարհում շատ խնդիրներ կլուծվեին, եթե…

antique blog blogger close upԱշխարհում շատ խնդիրներ կլուծվեին, եթե մենք խոսեինք միմյանց հետ, այլ ոչ թե միմյանց մասին: Շատ խնդիրներ կլուծվեին, երբ տարածքի համար չմենամարտեինք, երբ վերանար նախանձությունը, այդ ագահությունը…եթե միմյանց հանդեպ լինեինք հոգատար: Խնդիրներ կլուծվեին, երբ ինքնահավան մարդիկ չլինեին, դե հա մարդ պետք է նախ իրեն արժևորի, սիրի ու հարգի հետո նոր մյուսներին, բայց այնքան չէ, որ բոլորից շատ սիրի իրեն: Կարելի՞ է այդքա՜ն գոռոզ լինել… չեմ կարծում: Անգամ վախի պատճառով այնքան խնդիր կարող է առաջանալ: Կլուծվեին խնդիրեներ, երբ մարդիկ սովորեին այլ ավելի անէական բաներ անելու փոխարեն: Դեռ շատ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն, բայց կան խնդիրներ, որ միայն մենք կարող ենք լուծել:

Խոհեր · Uncategorized

Ի՞նչ եթե… քո բոլոր երազանքները կիրականանան

gray dream freestanding letters

Ի՞նչ եթեի մասին ես խոսում չեմ հասկանում, քո բոլոր երազանքները կիրականանան: Դու ընդամենը պետք է գտնես հաջողության հասնելու քո բանալիները: Դրանք գտնելը հեշտ է, բայց… բայց պետք է ունենաս ցանկություն: Ամեն օր պարտաճանաչ արա քո գործերը երազանքներդ իրականացնելու համար կամ քեզ հարց տուր՝ «արդյո՞ք ես արել եմ այսօր այն ամենը երազանքս իրականացնելու համար», այնուհետև պատասխանիր ինքդ քեզ: Եթե ամեն օր կատարում ես այն՝ ինչ անհրաժեշտ է, ապա բանալիները քո ձեռքում են: Կյանքը մեկն է, բայց երազանքներն են շատ, այդ պատճառով էլ ամեն ինչ արեք իր ժամանակի, եղե՛ք համբերատար: Ու միշտ իմացիր՝ քո բոլո՜ր երազանքներն էլ կիրականանան ցանկության դեպքում:

Խոհեր · Uncategorized

Իրականում ամեն ինչ պարզ է և ազնիվ

Իրականում ամեն ինչ պարզ է և ազնիվ ուղղակի մարդիկ կյանքին նայում են տարբեր տեսանկյուններից: Որոշ մարդկանց համար կյանքը դաժան է, որոշների համար երջանիկ և բախտավոր, որոշների համար նույնիսկ վտանգավոր: Պետք չէ կյանքին վատ տեսանկյունից նայել, կյանքը տրված է ամեն մեկին մեկ անգամ, պետք է այն ապրես այնպես՝ ինչպես ցանկանում ես: Մարդկային շփումը պարզ և ազնիվ է, բայց որոշ մարդիկ նախընտրում են մնալ մենակ, չշփվել ոչ ոքի հետ, իսկ ինչո՞ւ, մենք պետք է այնպես անենք, որ հնարավորինս չափով շատ ուրախ լինենք, որովհետև չգիտենք ինչ կլինի հաջորդ վայրկյանին, պետք է վայելենք կյանքը: Չենք կարող ժամանակը կանգնեցնել կամ հետ բերել: Կյանքը պարզ է և ազնիվ ապրելու համար, վայելելու համար, զվարճանալու համար ոչ թե միայնակ լինելու, վախենալու և այլ բաների համար: Վայելեք կյանքը, այն ազնիվ ու պարզ է ձեզ համար, որ ուրախ ապրեք: