Առակներ

Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ, եթե ոչ  ինձ հարազատ իմ Երևանին: Աշխարհի ամենաուժեղ, ամենահզոր ու գեղեցիկ Երևանին, որտեղ ես ինձ կզգամ ինչպես իմ տանը: Շատերն են գնացել իմ սրտից և շատերն ավելացել, բայց հիմա միայն իմ ընկերուհիներն են, մայրս, հայրս և Երևանս: Հիմա մեր երկիրը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա հզոր է, որովհետև  Երևանը հեղափոխության է անցել: Երևանը ամենամաքուր մայրաքաղաքն է: Եթե չլիներ Երևանը, ես կուզենայի ապրել իմ երազանքների երկրում, որի մասին արդեն պատմել եմ, բայց Հայաստանը ապացուցում է ինձ, որ միայն նա է իմ երազանքների երկիրը: Հպարտանում եմ քեզանով, Երևա՛ն: Ապրել եմ, ապրում եմ և կապրեմ: Ուր էլ գնամ միևնույն է հետ կգամ քեզ մոտ, Երևա՛ն:

Related image

Թողնել մեկնաբանություն